Չինական ժողովրդական ասացվածքներ
Շնաձուկը ուրախ կլինի, եթե ամբողջ աշխարհը ջրի տակ հայտնվի։
***
Փոքր մարդն էլ կարող է ունենալ մեծ ցանկություններ։
***
Տան մեծը տան գանձն է։
***
Հիմարին ոչ մի դեղով չես բուժի։
***
Անտեղի գովասանքը քննադատությունից էլ վատ է։
***
Հարգիր մարդուն, և ոչ թե նրա հագուստը։
***
Աղքատ ես՝ մի՛ խաբիր, հարուստ ես՝ մի՛ գոռոզացիր։
***
Առանց կրակի ցախը չի վառվի։
***
Ծանակումը արատներից առաջինն է։
***
Դեմքի վրայից կեղտը կարելի է լվանալ, կեղտը սրտից չես մաքրի։
***
Գայլը մինչև մահ մտածում է ոչխարների մասին։
***
Գինին փոքր գավաթից ըմպիր, գիտելիքը՝ մեծ։
***
Գարնանային քամիները ամառային անձրևներ են բերում։
***
Գարունը կարծես երեխա լինի, օրվա մեջ երեք անգամ փոխվում է։
***
Առանց մեծ կասկածի մեծ իմաստության չես հասնի։
***
Մարտական ձին սիրում է ճակատամարտի աղմուկը։
***
Հարուստը տարվա ցանկացած եղանակին հագուստը փոխում է, իսկ աղքատը բոլոր չորս եղանակներն էլ միևնույն հագուստով է դիմավորում։
***
Գյուղում քամի է, քաղաքում՝ անձրև։
***
Առ դրախտը ճանապարհ կա, բայց ոչ ոք չի գնում, բանտի դարպասները պինդ փակ են, բայց մարդիկ թակում են։
***
Ննջարանում կին ու ամուսին են, ննջարանից դուրս՝ ծանոթներ։
***
Անգամ Բուդդան անզոր է մարդու կամքը կոտրել։
***
Եթե ցանկանում ես լավ ուտել, խոհարարին մի վիրավորիր։
***
Հիմարի արժանիքները իմաստունի թերություններից ավելի լավ են։
***
Եթե խիղճդ մաքուր է, մի վախեցիր դռան գիշերային թակոցից։
***
Թունավոր օձը թունավոր էլ մնում է, անկախ նրանից՝ բարակ է, թե հաստ, վատ մարդը ցանկացած հեռավորության վրա էլ, միևնույն է, վատ մարդ է։
***
Ուսուցիչը երբեք իր գրքերի մասին չի մոռանում։
***
Լավ է, թե վատ է, բայց դա իմ հայրենիքի գինին է։
***
Ե՛վ աղը, և՛ շաքարը սպիտակ են, բայց երբ քաղցր բան ես պատրաստում, դրանք մի՛ շփոթիր։
***
Երբ փառքից փախչում ես, այն քեզ հետապնդում է։
***
Եթե երեխաներ չունես, անկողինը մեղավոր չէ։
***
Ամառային անձրևը հաց է։
***
Համբավը թևեր չունի, բայց թռչում է։
***
Աշխատանքը վախենում է համառ մարդուց։
***
Պետք է աշխատել՝ հիվանդ է, պետք է ուտել՝ առողջ է։
***
Փողերով վիշապ է, առանց փողի՝ ճիճու։
***
Չնայած խիղճը ատամներ չունի, բայց կարող է խեղդամահ անել։
***
Մարդը կենդանի գանձ է, հարստությունը՝ մեռած։
***
Մարդը շահը տեսնում է, բայց վտանգը չի նկատում։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը






