Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
(32-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Զարգացող աշխարհում բնական և անհրաժեշտ են միջազգային շփումները, իսկ լեզուների իմացությունը հաջողելու գործիքներից է։ Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։ Սխալ պատկերացում կա, թե խոսքում օտար բառեր ներառելը տպավորություն է






