«Նուրբ» սխալ, որ դառնում է կոշտուկ

   Լեզվական ամեն սխալ նման է մոլախոտի․ քաղհանը ժամանակին չանելու դեպքում անվերջ տարածվում է։ Այսօր կխոսենք նման մի «նուրբ» սխալի մասին, որը շարունակ լսելով՝ անգամ չենք նկատում։ Ի՞նչ է նշանակում տեղի ունենալ։ Ավելի հեշտ հա՞րց․․․ Պատահել, կատարվել, կայանալ, լինել, ընթանալ։ Այսքան պարզ հարցո՞ւմ էլ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(20-րդ թողարկում) Մինչև այժմ ներկայացրել ենք ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։ Լիահույս ենք, որ շատերը հետևել են նաև մեր հորդորին, գործածում են առաջարկված հայերեն բառերը (այդ թվում՝ գիտաբառերը) և այդպես նպաստում հայերենի բնականոն և անխաթար ընթացքին։ Ներկայացնում ենք օտար բառերի

Հորդորակ բայական որոշ կառույցների ճիշտ գործածության մասին

Իրավունք ունենալ ասելո՞ւ, թե՞ ասել։ Հնարավորություն տվեց երգելո՞ւ, թե՞ երգել։ Ձգտում է հաղթելո՞ւ, թե՞ հաղթել։ Հայերենին հարազատ չեն հնչում իրավունք ունենալ ասել, հնարավորություն տվեց երգել, ձգտում է հաղթել կապակցությունները։ Դրանք ճիշտ կլինեն, եթե ձևակերպվեն այսպես՝ իրավունք ունենալ ասելու, հնարավորություն տվեց երգելու, ձգտում է

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(19-րդ թողարկում) Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։ Ներկայացնում ենք օտար բառերի

Ինչպես են «արտահայտվում» կենդանիները

Բառաչել — կով, եզ, ցուլ Մկկալ — այծ Մայել — ոչխար Խռխռալ, խռնչալ — խոզ Խրխնջալ, վրնջալ — ձի Զռալ — ավանակ Մռնչալ — վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն Մլավել, մռլտալ, մռմռալ — կատու Հաչել, կլանչել, կաղկանձել — շուն Ոռնալ –

Մանավանդ — նամանավանդ

Մանավանդ-նամանավանդ բառերը հարազատներ են: Շատերը կարծում են, թե մանավանդ-նամանավանդ բառազույգի մեջ նամանավանդը սխալ է: Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ում մանավանդ  բառի դիմաց գրված է՝ «Նամանավանդ, առավելապես, առավելաբար, ավելի, գլխավորապես, գլխավորաբար»: Նույն բառարանում նամանավանդ բառը բացատրված է որպես մանավանդ: Նույնանման բացատրություններ կան այլ

Հորդորակ թվականները ճիշտ գործածելու մասին

Բանավոր և գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Անդրադառնանք դրանցից ամենատարածվածներին։ · Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։ · Շատերն առանց -ը կամ -ն վերջնահնչյունի են արտասանում տասը

Տոնական հորդորակ

Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  Ամանորին առնչվող լեզվական միավորներին: Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։ Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝ Կաղանդ պապուկին (պապային): Ըստ մեծատառերի գործածության մասին կանոնի՝  տոների անունները