Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։       Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ

Հորդորակ՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(2-րդ թողարկում) Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից: Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ:

Հորդորակ. որ, որպեսզի

Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ: Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս: Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների

Հորդորակ` հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(1—ին թողարկում)      Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք  եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում

Հորդորակ. Շնորհակալ ենք ձեզ կամ ձեզնից

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ ԿԱՄ ՁԵԶՆԻՑ, ԲԱՅՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ Շնորհակալ եմ  և շնորհակալ լինել բայական միավորները պահանջում են ու՞մ, ինչի՞ն, ումի՞ց, ինչի՞ց հարցերին պատասխանող լրացումներ։ Այսինքն՝ մենք կարող ենք շնորհակալ լինել ինչպես մեկին, այնպես էլ մեկից ։ Բերենք օրինակներ․ «Շնորհակալ ենք ծնողներին

Հորդորակ հայերենի շեշտի մասին

            Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այդ շեշտը միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն և այլն։ Կան բացառություններ: Այսպես՝ գաղտնավանկի դեպքում շեշտն ընկնում

Հորդորակ չակերտների գործածության մասին

            Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը): Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների և այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ

Հորդորակ փողոցների և հրապարակների անվանումների մասին

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։ Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն ինչ պարզ է, քանի որ կարող են լինել միայն ուղիղ ձևով (Հյուսիսային պողոտա, Անտառային փողոց, Վրացական փողոց, Երիտասարդական