Սին քաղաքի արևածագը
Ստալինի պատվին անվանակոչված Սին քաղաքիկի (նախկինում՝ քարհանքի ու քարամշակման արտադրամասի համար կառուցված բանավան) քաղաքագլխի ընտրությունները լարված չէին, ավելի ստույգ՝ ձևական էին, բոլորին ամեն ինչ հայտնի էր նախօրոք, ու բողոքարկողներ չէին կարող լինել: Միակ թեկնածուն ոչինչ չէր խոստանում, քանի որ միևնույն է՝ չէին հավատա,






