Հ․ Մովսեսի նոր գործը՝ բանաստեղծությունների «Գործք» ժողովածուն
Ձևի առումով Հ․ Մովսեսի պոեզիայի սաղարթը տարածվում է երկու հարթությունների վրա՝ արձակ և չափածո-հանգավոր։ Չափածո-հանգավորի դեպքում ավելի շատ են դրսևորվում Հ․ Մովսեսի պոեզիայի այն հատկանիշները, որոնք ձևավորում են լեզվական արտահայտչամիջոցների մի այնպիսի ինքնատիպ շերտ, որպիսին նկատի ունենալով` որոշ գրաքննադատներ նրա պոեզիան դասել են,






