Վիլյամ Սարոյան. Այո և Ամեն
Ի սկզբանե մեզ հետ էին Աստված, երանությունը, հավատը և կատարելության ծարավը, և մեզ հետ էին անսահման և անտեսանելի բաների առկայությունը, օվկիանոսը, անտեսանելի ծովերի կորնթարդությունը, երազամրրիկների հուզումը, քարերի կարկուտը, անձրևն ու քամին և մանրակարկուտն ու ձյունը, և հոգու անդնդախոր գետերի ոռնոցը, բանականության ձորերը, բարձրաբերձ






