Երվանդ Քոչար. Համակ խոնարհում (4)
Սկիզբը՝ այստեղ 20. 1959 թվին Երվանդ Քոչարի արած «Սասունցի Դավիթ» քանդակը (ճարտարապետ` Մ. Մազմանյան) զարդարեց Երևանի կայարանամերձ հրապարակը` դառնալով անվիճելիորեն ամենասիրելի ժողովրդական կերպարը: Հիրավի՛, գրական կերպարն ստացավ համարժեք քանդակագործական խորհուրդ: Ազգային ինքնագիտակցության վերելքի շրջանում Քոչարը գտավ էպիկական հերոսի բնավորության կարևոր գծերը. նրա վճռորոշ






