Մերօրյա երևանապատում

Դավիթ Մուրադյանի «Երևանի սառը ջուրը» պատմվածաշարի թեման յուրաքանչյուրիս հարազատորեն հպվող, նյութականորեն շոշափելի երևույթներն են։ Կարճ ծավալով պատումները խաչաձևվում են, փոխլրացնում իրար, ներթափանցում մեկը մյուսի մեջ, քանի որ ասելիքը միևնույն նյութի շուրջ է պտտվում բոլոր գործերում։ Որոշները դրանցից առանձնանում են իրենց ծավալով և ժանրային

Արտաշես Արամին՝ հուշի միջով

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բանաստեղծ, թատերագիր, հայրենասեր հայ, սրտացավ մտավորական Արտաշես Արամը: Նրա հետ հանդիպումները գրականության, արվեստի, ազգային խնդիրների շուրջ քննարկում-կանխատեսումներ էին դառնում, բացում բազմաթիվ փակագծեր, առաջադրում հազար ու մի խնդիր-հանելուկներ: Նա ոչ միայն գրի միջոցով էր մեզ հասցնում իր ստեղծագործ էությունը, այլև

Միայն թե չկորցնես երկինքը

Ամեն երեխա էլ սրտի մի գողտրիկ անկյունում իրական թե անիրական երազանք է փայփայում, հովերով տարվում։ Նույնիսկ այն կորած-մոլորած, սահմանից էլ անդին ծվարած գյուղի աղջնակը, որի դեմքին այտափոսիկներ են խայտում։ Մի պարզկա գիշեր, երբ աղջիկը յոթերորդ երազն է տեսնելիս եղել, երկնքից իջած մի հուրի-փերի

Հայ հեքիաթագրի միջազգային հաղթանակները

Երեք ամսում երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիայի մրցույթից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։ Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր

Վահագն Գրիգորյան անմահը

Մահացել է մեծ գրող ու մեծ մարդ Վահագն Գրիգորյանը: Սա թանկ ու ծանր կորուստ է հայ գրականության և մեզանից յուրաքանչյուրի համար: 84-ամյա իր կենսագրության ընթացքում ստեղծագործական անգին ժառանգություն է ավանդել մեզ Վահագն Գրիգորյանը, որին նվիրվել են բազմաթիվ լուրջ ուսումնասիրություններ: Եվ այնուամենայնիվ, ո՛չ նրա,

Գրիգոր Գրիգորյան․ Սիզիփոսի մահը

Այսօր ինչ-որ բան էն չէ, ինչ-որ բան ուրիշ է։ Ինձ լսողները գուցե կարծեն՝ ձևեր եմ թափում կամ յուրահատուկ թվալու անհաջող փորձեր մոգոնում, բայց այստեղ ո՛չ լսող կա, ո՛չ էլ եղել է․․․ Էնպես որ ինչ հիմարություն մտածեմ՝ կասեմ, նույնիսկ բարձրաձայն, առավել ևս՝ բարձրաձայն։ Ու

Իվան Բունին․ պատմվածքներ

                                Թեմիր Ակսակ-Խան                 -Ա՜- ա՜- ա՜, Թեմիր-Ակսակ-Խան,- վայրենորեն ողբում է գեղգեղուն, կրքոտորեն ու անհուսորեն թախծալի ձայնը ղրիմյան գյուղական սրճարանում։             Գարնանային գիշերը մութ է ու խոնավ, լեռնային զառիթափերի սև պատը հազիվ է նշմարվում։ Ժայռակիպ սրճարանի մոտ, խճուղում, սպիտակ ցեխի մեջ բաց մեքենա

Արամ Ավետիս. ԵՎ ԱՅԼՆԻ մարգարեն

Եթե ես ուզում եմ որ իսկական էքզիստենցիան շնչի ու անընդմեջ մահանալով հավերժ ապրի իմ մեջ ուրեմն պետք է գրեմ այսպես «ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՎԱՂՆ ԷՐ ԹԵ ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ ՄԱՅՐՍ ՄԱՀԱՑԱՎ»։ Ամեն օր առավոտյան ես մտնում եմ միանգամից լոգարան որպեսզի ջնջեմ գիշերվա ընթացքում