Ռուբեն Ներսիսյան. Լիճը կանչում էր
Կեսօր էր։ Արևը վառ կարմիր փռված էր լճի վրա։ Ավազը տաքացել էր։ Ջրի մոտ երեխաներ էին վազվզում` կարճլիկ ոտքերով, շիկահեր, կարմրած։ Երևի ռուսներ էին։ Առաջին անգամ էին հանդիպում քաղաքից դուրս։ Քայլում էի լճի երկայնքով, ոտքերս փախցնում էի ջրից։ Ափին պառկած սպիտակ լողազգեստով աղջիկներ






