Կարինե Ռաֆայելյան, Ֆիասկո
Սրճարանում նստած էին երկու հոգի: Տղամարդը յոթանասունն անց, առույգ, համակրելի ծերունի էր՝ բարեկիրթ շարժուձևով և նրբաճաշակ, մոդայիկ հագուստով: Կինը երիտասարդ էր նրանից տասնհինգ-քսան տարով, բայց նրանք շատ ներդաշնակ էին դիտվում: Աշխույժ զրուցում էին, սուրճ ու աղանդեր վայելում: Երկուսից էլ երջանկություն ու սեր էր






