Համայնական արտաքնոցների հմայքը

30-ականներին փայտաշեն դպրոցը միակ երևացող կառույցն էր գյուղի տափակ, հողածեփ կացարանների շարքում: Դպրոցի վարիչը գյուղացիների ահ ու սարսափն էր: Սուտ մատնությամբ ճակատագրեր կործանող այդ ճիվաղը դեռ մանկությունից էր հայտնի իր այլանդակությամբ: Բայց երբ սկսեց համագործակցել Ներքին գործերի սև ագռավների հետ ու «հայրենիքին մատուցած

Ապահարզան հայկական ձևով

(Երկու գործողությամբ մենախոսություն) Մաս առաջին. Տղամարդ Մերի՞… Ձայնդ խզված է, հո մրսած չե՞ս, այսօր ցուրտ է ու քամոտ… Փառք Աստծո… Այո, ես աստվածապաշտ եմ, ինչ է՝ նորությո՞ւն է քեզ համար, բա ինչո՞ւ եմ Մարիամ Աստվածածնի նկարը մեր ննջարանում կախել, ուրեմն հավատում եմ։ Դու

«Զանգակ»․ գրքեր, որ շուտով լույս են տեսնելու

Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության առաջիկայում տպագրվելիք գրքերից։ Աննա Գավալդայի «Պարզապես միասին» վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, իրենց տեղը չգտած, բայց, միևնույն ժամանակ, տաղանդավոր երիտասարդներ են, որոնք, ճակատագրի բերումով հավաքվում են նույն հարկի տակ։ Այս գիրքը պատմում է բախումների, դժվարությունների,

«Էդիթ Պրինտ»․ գրքեր, որ շուտով լույս են տեսնելու

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը  շուտով կներկայանա նոր գրքերով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը ardi.am-ին պատմում է սպասվող նորությունների մասին։ ‹‹Արդի›› մատենաշարով լույս կտեսնի Հրաչ Բեգլարյանի ‹‹Սարյակի պատուհանը›› վիպակների ժողովածուն, ‹‹Սփյուռք›› մատենաշարով՝ Նշան Պեշիկթաշլյանի ‹‹Ընկեր գինին և եղբայր ծխախոտը›› ընտրանին, ‹‹Ինքնություն›› մատենաշարով՝ Դավիթ Անհաղթի երկերի

Արամ Ալավերդյան, Կուտանա (3)

(Վիպակ) Սկիզբը՝ այստեղ                                                           Ծնկաչափ շողք Ճանապարհը փախչում է լուսամուտից՝ մնացիր անհայտության մեջ, անարև օտարությունը քեզ  վերցրեց իր խորթ տարածության խտիտը: Պոկվեցիր ուրախալի թվացող կյանքից, տեսա՞ր: Մորդ միապաղաղ կշտամբանքներն էլ էին քեզ համար երջանկություն: Իրիկունը՝ հարբած, ուրիշ մարդ դարձած գալիս է տուն, նախաշեմի կարպետին՝

Կորյուն Սերգոյան․ Թռիչքաչափ սեր

Բանաստեղծությունը հոգեվիճակ է, բառ է, երևույթ է երբեմն, որ գտնում է ապահով հոգիներ և ապրում այնտեղ։ Բանաստեղծությունը կեղծավորություն չի սիրում, չի ընդունում մտացածին ձևորդումներ և անբնական խոտորումներ։ Բանաստեղծությունը հսկա, անկաղապար ընթացք է, որ երբեմն թռիչք է, իսկ քայլելիս` քայլ, խոսելիս բառ է, լսելիս`

Բաքոսի վերածնունդը կամ (պատմություն փակագծերի մեջ)

«Ջոդրել Բանկ» աստղադիտարանի աստղաֆիզիկոսները մեր համաստեղության W3OH հատվածում հայտնաբերել են չորս հարյուր վաթսուներեք միլիարդ կիլոմետր ձգվածություն ունեցող մեթիլ սպիրտի ամպ։ Գիտնականները պնդում են, որ նման ամպեր են լինում համաստեղությունների այն հատվածներում, որտեղ նոր աստղեր են ծնվում»։ Երեք ժամ անընդմեջ նստել-խմելուց շարժունակությունը կորցրած, աշխարհի

Լյուդվիգ Դուրյանի քնարերգության հետքով

«Թե հող դառնամ… // Երանի թե ցանեն վրաս // Մի բուռ ցորեն»,- երազել է Լյուդվիգ Դուրյանը: Մարդկային ու բանաստեղծական երազանքի, իրականության ու երևակայության խաչաձևումների թրթիռներով բաբախող մի զարկերակ է Լյուդվիգ Դուրյանի ստեղծագործությունը: Այն սիրո, հայրենիքի, գրի, մշակույթի, ընտանիքի, բնության, գինու, ցասման, վրեժի գեղարվեստականացումն