Անցյալի փառքին հետամուտ

Արցախյան առաջին պատերազմի հաղթական ղողանջները չեն մարել այդ ժամանակն ապրածների, առավել ևս՝ այն կերտածների հոգիներում: Այսօրվա անհույս ու անկյանք թվացող իրականության դառնությունը հաղթահարելու մի տարբերակ է այդ հաղթանակի պատմության վերապրեցումը և իրական-լուսավոր դիպվածներին անդրադարձը: Բազմիցս խոսվել է այն մասին, թե մեր հերոսամարտը չունեցավ

Էդուարդ Ավագյան-95․ Ձգտեք ինքնամաքրման, ծովի զարմանալի ուժին․․․

«Ծովը միշտ զարմացնում է: Մարդիկ հիանում են ծովի անեզրությամբ, գույնով, լայնությամբ, հավերժությամբ, ալիքների մոլեգին ուծով: Իսկ ինձ ծովը զարմացնում է իր մաքրությամբ: Ծովը կեղտոտում են, բայց այն մնում է մաքուր: Այն մնում է թափանցիկ ու կապույտ… Ինձ զարմացնում է ծովի մաքրությունը… մարդի՛կ, թող

Հ. Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպի շուրջ

Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը»  վեպը լույս է տեսել 2015 թվականին: Սարիբեկյանն այն կոչել է երկաթուղային վեպ: «Ապուշների ուղևորությունը» վեպը բաղկացած է 9 մասից: Յուրաքանչյուր մասն ունի բնաբան՝ վերցված համաշխարհային գրականության տարբեր ստեղծագործություններից, որոնք ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորը, այս կամ այն կերպ, առնչվում են

Վովա Արզումանյան, «Ճաքած պատերի լուսանցքից»

«Ղիշա» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուն, որը հեղինակի հինգերորդ գիրքն է: Այս գրքում զետեղված է հեղինակի արձակ և չափածո այն ստեղծագործությունները, որտեղ ամփոփված է մարդու մենավոր զրույցը ծեր ու անգույն պատերազմի անսովոր լռության, հայրենիքի, բնության ու սիրո հետ: 

Ծովափնյա հաղորդակցություն կամ յոթ ծովանկար երեք ակնթարթում

Հաղորդակցություն շարքից                                                            ԱԿՆԹԱՐԹ ԱՌԱՋԻՆ             ՆԿԱՐ ԱՌԱՋԻՆ — ԽԵԼԱԳԱՐ  ԱԼԻՔԸ               Ծովի ալիքը զրնգուն-փռթկալով էր ծիծաղում քամու շոյանքներից: Խայտում էր թևերին, գրկում էր վիզն ու նեղացած ձևանալով` բաց թողնում: Խորամանկ ժպտում էր, հետո նորից վզից կախվելով՝ խնդմնդում ու համբուրում:             Արդեն քանի՞

Իմ ու նրա կայարանը․ Չարբախ

Փոքրիկն ափերով ամուր փակել է ականջները։  — Ստիպեց մեզ երթուղայինից իջնել, որ մետրոյով գնանք տուն։ Ասեց՝ մա՛մ, երազանքս է մետրո նստել։ Էնքան դժվար օրեր տեսան մեր երեխեքը, գոնե մի բանով ուրախանան,- մայրը շոյում է կուչ եկած որդու թավ մազերը,- ոնց որ վախենու՞մ ես,

Նոր գիրք՝ Գեղեցիկ Մարգարյանից

«Չմոռանաս մանուշակի թառանչը» լինելու է Գեղեցիկ Մարգարյանի հինգերորդ ժողովածուն: Նրա գիրը ինքնաորոնումի, ինքնաճանաչումի մի գունեղ, հյութեղ տարածություն է, որում ընթերցողն ինքն էլ գտնում է սեփական եսը, իր ներանձնական միջավայրը: Իսկ այս ժողովածուի բնութագիրը հենց Մարգարյանն է բանաձևել՝ «ինքնա-կենսա-գրության փաստագեղարվեստական փորձ»: Գ. Մարգարյանն այս

Հաղորդակցություն անխուսափելիության կամ անավարտ հեքիաթ իմ, գրամեքենայի ու մոռացվածի մասին

            Հաղորդակցություններ շարքից Նստեցի գրամեքենայի դիմաց ու տեսա, որ բան չունեմ աշխարհին ասելու: Ոչինչ չունեմ դատարկ թուղթը լցնելու համար՝ ոչ մի միտք, նախադասություն, խոսք, որը քիչ թե շատ իմաստ ունենա: Նույնիսկ որևէ հա՛րց չունեմ աշխարհին:  «Շատ եմ հոգնած»՝ ասացի ինձ ու աշխարհին:  «Ինչքան