Չղջիկի արյուն ու օձի չալաղաջ

                                                  Մանկության ու պատանեկության տարիներին բոլորս էլ արել ենք անվնաս չար(աճճի)ություններ ու առավել կամ պակաս վնասակար չարություններ (իմա՛ հիմարություններ), որոնցից մի քանիսը լավ է, որ ճակատագրական չեն եղել… – Ա՛յ տղա, հիշում ե՞ս, ուղարկել էինք մածունի, ճամփին ընկել, բանկեն կոտրվել էր, պառկել էիր

Անահիտ Մխիթարյան, Նամակներ չկան

ՁԵՌՔԴ ՏՈՒՐ, ՓՈՔՐԻԿ Գիտե՞ս՝ ինչու են ամպերը թղթից,- և  անձրևները գունավոր այսքան, որովհետև մենք թելերից ենք  դեռ, մեր  մեջ ապրում են Նուրին ու Էլզան։ Պատուհաններն եմ  փոխում  ես նորից, դու սոսնձում ես ջրերը անձայն,- և քո կաթկթող ու լույս մատներից ես նշմարում եմ

Արամ Ալավերդյան, Զգուշավոր բաս

                                                             Ջոկատի հրամանատարը նրա ուսուցչին ասել է. -Դու գնա Ստեփանակերտ, լրագրողի գործդ շարունակիր, դա ավտոմատ բռնելուց կարևոր ա, կռիվ գնացող շատ կա: Մեռած-կենդանի՝ մեր ժամանակը հավերժացնողի կռիվն ավելի պետքական ա… Հետո, զինկոմ, փոխգնդապետ Թումանյանը, գլուխը թղթերի մեջ, առանց երեսի նայել՝ գրասենյակի ռուսերենով

Օշափը հոգին տվավ սատանեն

Մանրապատում՝ արցախյան բարբառով ****  Մին անտար օձ կյամա մեր հայաթը, սկսում կատվեն ծեգերին օտելը: Խեղճերդ հունց ըն աջուծյախ փըխչի-փախչի անում, պա՛հ: Յընըյան ըն կյամ, տեսուտեն՝ փրկումնը չկա: Գյուդում չըմ, թա հունց ըմ յըրա հըսնում, հինչավ թխում, կըտաղում ա, բիդա ինձ հիրս անում ըռնըթաթախ,

Կյանքը հրաշալի է, բայց նկատե՞լ ես՝ ինչով է այն ավարտվում…

  -Իրարից ինչո՞վ ենք տարբերում, ի՞նչ ես կարծում: Նա ուրախ-շինծու հոգոց է հանում, հոնքերը սեղմում, կես-կատակ ասում. -Ինչքան ես եմ տեսնում՝ ոչ մի բանով, ես-դու-նա, բոլորս նույն շունն ենք: Խոսքը, հավանաբար, հոռետեսությունից է գալու, նրա կենսափորձի երես խորությունից: Նա արդեն վաղուց դադարել է

«Չենք կարող հանրությանն առանց նոր գրքերի թողնել»

«Էդիթ Պրինտ» հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին ardi.am-ին մանրամասներ է ներակայացնում հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, չնայած ծանր իրավիճակին, չի կարող հանրությանն առանց նոր գրքերի թողնել: Մեր հրատարակչության նախաձեռնությամբ ապրիլ-մայիս ամիսներին ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ

Ի՞նչ է պատահել իմ այս քաղաքին

Կանադայում բնակվող իրանցի բանաստեղծուհի Էլահե Սալիմին, որ շուրջ մեկ տարի ապրել է Երևանում ու շատ սիրել այն, Քովիդ-19-ի պատճառով  հատուկ դրության մեջ հայտնված Երևանի կենտրոնը բանաստեղությամբ է նկարագրել։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք Ardi.am-ի ընթերցողին։ Բնաստեղծուհի, դրամատուրգ և սցենարիստ Էլահե Սալիմին  ծնվել է 1979թ․

«Միջերկրական ծովի ափը փոխարինվել է փոքր ու շատ հարմարավետ պատշգամբով»

Ardi.am-ի զրուցակիցը բանաստեղծ Լուսինե Եղյանն է:  Պարտադրված մեկուսացում, ինքնամաքրվող աշխարհ, օտար երկիր, գրականություն… Այս թեմաներն են հեռավար զրույցի առանցքում: — Աշխարհն ավելի վտանգավո՞ր է դարձել: Վտանգավոր՝ մարդո՛ւ համար: -Աշխարհը վտանգավոր է դարձել մարդու գործունեության հետևանքով, և այն վտանգավոր է դարձել հենց մարդու համար։