Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-7
Սկիզբը՝ այստեղ «Ահա թե ում են սպասում հարյուրամյակներ շարունակ այս սպիտակամորթ արևապաշտները»,- մտածեց Քրմապետն ու ծիծաղեց. հիշելով կարմրամորթների ներկա դրությունը անտառի այն կողմում՝ մտաբերեց իր ուղեկիցներին։ Հիշեց նաև ուղեկիցների հետամնաց գյուղակը, որտեղ քաղաքակրթությունը չէր ոտքել դեռ ազատ կյանքը։ Գյուղակից հետո նա հիշեց արդեն






