Մարատ Յավրումյան. «Թվային տեքստերը դեռ էլեկտրոնային գրքեր չեն»

Թերևս հաշված օրեր առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ պաշտոնական հորդոր է ստանալու՝ տանը մնալու, գիրք կարդալու, թատերական ներկայացում նայելու, թանգարաններում «շրջելու»: Ընթերցասեր հասարակությունը, որ դժգոհում էր ժամանակի պակասից, ժամանակ գտավ  ձեռքը գիրք վերցնելու: Առցանց պատվերից զատ՝ թերևս կարևորվեց թվային գրքի դերը:

Փարիզը կորոնավիրուսի դիմակայության մեջ

Ardi.am-ը ներկայացնում է օնլայն հարցազրույց փարիզաբնակ հայ երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոյի հետ: — Պարո՛ն Բարրո, Դուք 1988-ի երկրաշարժի ժամանակ ապրել եք Գյումրիում, դպրոցական եք եղել: Այսինքն՝ այսօրվա կորոնավիրուսային աղետը առաջինը չէ Ձեր կյանքում: Նմա՞ն են իրար երկու աղետները: — Երկու դեպքում էլ մարդիկ

Հարցազրոյց գոյների ճարտարապետ` գեղանկարիչ Էդման Այվազեանի հետ

Սույն հարցազրույցը վարել է լոնդոնաբնակ բարերար, գրող, հրապարակախոս Ասատուր Գյուզելյանը (Լոնդոն, Մարտ 2018): Ardi.am-ը հեղինակի համաձայնությամբ  ներկայացնում է հատված հարցազրույցից: Լոնդոնում բնակվող հայ նկարիչ, ճարտարապետ և դիզայներ Էդման Այվազյանը (ծնվ.՝ 1932 թ., Իրան) կյանքից հեռացել է մարտի 25-ին՝ առավոտյան, Լոնդոնի Սուրբ Գևորգ հիվանդանոցում: …..

«Ստեղծագործող մարդկանց ստեղծագործ համարձակությունը կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը»

Գերմանիան 50 միլիարդ եվրոյի չափով ապշեցուցիչ օգնության փաթեթ է ստեղծել արվեստագետների ու մշակութային բիզնեսի ներկայացուցիչների համար՝ ամաչեցնելով այլ երկրների: «Արվեստագետները ոչ միայն անփոխարինելի են, այլև կենսական նշանակություն ունեն, հատկապես հիմա»,- ասել է երկրի մշակույթի նախարար  Մոնիկա Գրյութերսը: Շուրջ 50 միլիարդ եվրոն (54 միլիարդ դոլար)

Էկրանին և էկրանից դուրս

Ardi.am-ի հարցին պատասխանում է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը: — Տիկի՛ն Մայրանուշ, հասկանալի է, որ Ձեր կինոդերերի մեջ ամենանշանակալիցը «Ձորի Միրո» ֆիլմում խաղացած խութեցի հարսի կերպարն է: Իսկ դրանից զատ կա՞ն Ձեզ համար թանկ կինոհիշողություններ: — Որպես կանոն, դերը խաղալուց-ավարտելուց հետո բոլոր

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(8-րդ թողարկում) Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝

Կյանքից հեռացել է լոնդոնաբնակ հայ նկարիչ Էդման Այվազյանը

Մարտի 25-ին՝ առավոտյան, Լոնդոնի Սուրբ Գևորգ հիվանդանոցում կյանքից հեռացել է Իրանում ծնված, Լոնդոնում բնակվող հայ նկարիչ, ճարտարապետ և դիզայներ Էդման Այվազյանը (ծնվ.՝ 1932 թ.): Անվանի նկարչի ընկերոջ՝ լոնդոնաբնակ բարերար, գրող Ասատուր Գյուզելյանի փոխանցմամբ՝ Էդման Այվազյանը սրտի հետազոտության համար ընդունվել է հիվանդանոց, որտեղ և

100-ամյա պատմություն

Հայաստանի ազգային պատկերասրահը #100ամյապատմոթյուն խորագրով առցանց նախագծի շրջանակում ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է տարբեր տարիների լուսանկարներ, որոնք, նրանց իսկ բնորոշմամբ, խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: «Եթե ունեք արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, ուղարկեք մեզ,