«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի» մրցանակակիրները

2019 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, անհավանական ջանքերով ու իրականացմամբ սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալը, Երևան 2019» լայնածավալ նախագիծը։ Այն ընթացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու

«Դարակ». գրքեր, որ պետք է լույս տեսնեն

«Դարակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը ներկայացնում է գրքեր, որ տպագրվելու են տարվա ընթացքում: Բավական մեծ են այս տարվա մեր ծրագրերը: Այս պահին ունենք հրատարկվելիք 45 գիրք: Սակայն կանդրադառնամ այն գրքերին, որոնք շատ շուտով կլինեն ընթերցողի սեղանին: Շարունակում ենք վերահրատարակել հայ հեղինակների ստեղծագործությունները:

Բեթ Հարթը երաժշտական Օլիմպոսում

Խարիզմատիկ գեղեցկուհի Բեթ Հարթը երաժշտական Օլիմպոսում հայտնվեց 1999-ին, երբ «LA Song (Out of This Town)» սինգլը դարձավ Նոր Զելանդիայի թիվ 1 հիթը և մտավ ԱՄՆ-ի տասը լավագույն կոմպոզիցիաների մեջ։ Ջազային երգչուհին, որ երգեր էր գրել տասը ստուդիական ալբոմների համար, բացահայտեց իր տաղանդը կիթառահար

Վահան Տեր-Ղազարյան, Օձը

Հաշվապահական գրասենյակի աշխատող Հակոբ Սարգսյանն իջավ ավտոբուսից ու քայլեց դեպի տուն: Ճմռթած ասֆալտին՝ հենց իրենց շքամուտքի առաջ, ոլորվել էր մի օձ: Հակոբ Սարգսյանն իր կյանքում մեկ-երկու անգամ էր օձ տեսել և նույնիսկ չգիտեր՝ վախենո՞ւմ է օձերից, թե՝ ոչ: Այժմ, անսպասելիորեն հասել էր մի

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(4-րդ թողարկում) Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և Հորդորում խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. ամբիցիոզ — հավակնոտ ասոցացնել — զուգորդել արգումենտ —

Կազիմիր Մալևիչ. «Սև քառակուսի». Մեծ քրիստոնեական մշակույթի ստվե՞ր, թե՞ ընտանիքի նոր բանաձևի փնտրտուք` «Ծնող Ա» և «Ծնող Բ»

20-րդ դարը գեղարվեստական կյանքի հրապարակում հայտնվեց այնպես հանկարծակի և վճռորոշ, որ ոչ ոք չմտածեց հետ նայել դեպի 19-րդը, որը հարևանությամբ էր, և ինչպես մոտակա գարնանային անտառը, պարուրված էր իր խնդիրների ու հաղթանակների շղարշով: 19-րդ դարի արվեստում դեռ կար գեղեցիկի և նրբագեղության ավանդական ընկալումը,

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։       Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ

«Անտարես». գրքեր, որ պետք է լույս տեսնեն

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է գրքեր, որ տպագրվելու են տարվա ընթացքում: «Այս պահին աշխատում ենք 50-ից ավելի գրքի վրա, ընդ որում՝ դրանք և՛ թարգմանական են, և՛ ժամանակակից հայ հեղինակներ, և՛ վերահրատարակություններ, և՛ այլ նախագծեր: Այս պահին տպարանում է նոր