«Թե ինչ կասեր Փարաջանովը՝ չգիտեմ, բայց իմ համեստ նվերը, կարծում եմ, կընդուներ»
Կինեմատոգրաֆիստների միությունում երեկ տեղի ունեցավ գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմի երևանյան առաջնախաղը: Հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր, դահլիճը՝ փոքր. ոմանք հատակին էին տեղավորվել, ոմանք ոտքի վրա էին: Կազմակերպիչները խոստացան ևս մեկ ցուցադրություն կազմակերպել փետրվարին և, իհարկե, ավելի մեծ դահլիճում: Մինչ ֆիլմի ցուցադրության մեկնարկը






