Մանեի «Ճայը» Լատվիական օնլայն կինոհարթակում

«Օրերս առաջարկ ստացանք Լատվիական օնլայն կինոհարթակում տեղադրելու մեր «Ճայը» ֆիլմը: Սիրով ընդունեցինք առաջարկը: Անկեղծ ասած, սկզբում մտածում էի, որ ֆիլմը անմիջապես կապված է մեր մոլորակի այս ճգնաժամի հետ և պետք չէ ավելորդ դեպրեսիայով ճնշել մարդկանց, սակայն հետո հասկացա, որ ճիշտ ժամանակն է իրականությունը

Պոեզիան և Դերենիկ Դեմիրճյանը

Այսօր Պոեզիայի միջազգային օրն է: Թող տարօրինակ չթվա, որ այդ օրվան մեր անդրադարձը կապում ենք Դերենիկ Դեմիրճյանի հետ, որին սիրում և մեծարում են իբրև արձակագրի և թատերագրի: Գրական ուղին դասականն սկսել է իբրև բանաստեղծ և մինչև կյանքի վերջին տարիները չի դադարել բանաստեղծություն գրել:

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(7-րդ թողարկում) Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ  բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում: Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն

Անվճար վիրտուալ շրջագայություն Վերսալի պալատում

  Գիտությունը ճիգ է անում պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ: Մարդիկ ստիպված են փակվել տանը: Թանգարանները, թատրոնները և մշակութային այլ հաստատությունները փորձում են կազմակերպել մարդկանց ինտելեկտուալ ժամանացը տնից: Հեռահար շրջագայություն է առաջարկում նաև Վերսալի պալատը (ֆր.՝ Parc et château de Versailles): Ներկայումս առցանց տիրույթում հասանելի

Կորոնավիրուսը համերգները տեղափոխել է օնլայն հարթակ

«ВКонтакте» սոցիալական ցանցը մեկնարկել է հատուկ նախագիծ՝ «Երաժշտություն տանը – համերգներ առաքումով» խորագրով: Կազմակերպիչները խոստանում են առաջիկա շաբաթներին ոչ քիչ օնլայն համերգներ: Դրանք կհեռարձակվեն «ВКонтакте» կայանով և նրա կայքով ռադիոեթերում: Հանրահայտ աստղերը երկու շաբաթվա ընթացքում հանդես կգան «Новое радио»-ի ստուդիայում՝ սկսած մարտի 20-ից:

«Մաքրագործում» և կորոնավիրուս, կինո և կյանք

Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» (անգլ.՝ Purification) պոետիկ-վավերագրական ֆիլմը հետարտադրական փուլում է, առաջնախաղը նախատեսվում է եկող տարվա աշնանը: Թե՛ ռեժիսորը, թե՛ ֆիլմը երկար ճանապարհ են անցել: Շվեդիա, Լատվիա, Ուկրաինա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լեհաստան, Թուրքիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա …. շուրջ 15 երկրում է

Աննը Ֆրանկ, Հետնատունը (հատված գրքից)

Սկսել եմ պաշտել այն ամենը, ինչ բնություն է: Գուցե դրա պատճառն այս երկար ժամանակն է, ինչ չեմ կարողացել քիթս խոթել դրսի մաքուր օդի մեջ: Ես շատ լավ հիշում եմ, որ առաջ ջինջ ու կապույտ երկինքը, ծլվլող ծիտիկները, լուսնի ճառագայթներն ու բացված ծաղիկներն ի

Վիշտը փոխում է ձևը, բայց երբեք չի վերջանում

Նա ունի փառք, հարստություն, լավ արտաքին, տաղանդ ու հարգանքի արժանի դերասանական կարիերա, որը բարձունքում է արդեն երեք տասնամյակ։ Եթե մեկն արժանի է լավ բաների, դա Կիանուն է: Չնայած իր ունեցած հաջողություններին՝ նա ունեցել է բավականին ողբերգական անցյալ։ Կիանու Ռիվզը ծնվել է 1964-ին Բեյրութում: