Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի սպասումով
Իմ զրուցակիցը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է: Մեր զրույցի կարևորագույն առանցքը նրա նոր գրած «Հին աստվածներ» բալետն է՝ ըստ Լևոն Շանթի համանուն թատերգության: -Պարո՛ն Շարաֆյան, դեռևս 1985-ին հաղթող եք ճանաչվել ԽՍՀՄ Համամիութենական կոմպոզիցիաների մրցույթում: Խորհրդային հանձնաժողովին ի՞նչն էր գրավել խիստ ինքնատիպության հետ մեկտեղ՝ ընդգծված






