Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)
Սուրբ ծնունդը Հռենոսի ափին (մաս I) Անձրևաբեր ամպերը կախված են օտար քաղաքի վրա. տեղումներ չկան, օդը մինչև ուղնուծուծը խոնավ է, բայց զուսպ, չի հեղեղում։ Օդանավակայանի կիսադատարկ սրահում եմ` անինտերնետ, անորոշ, ցանկալի նպատակակետից 13 կիլոմետր հեռվում. անհասկանալի նշումներով էլեկտրագնացքի տոմս գնեցի` երանիով հիշելով կանխիկով






