Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն
«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝






