Ծովափնյա հաղորդակցություն կամ յոթ ծովանկար երեք ակնթարթում

Հաղորդակցություն շարքից                                                            ԱԿՆԹԱՐԹ ԱՌԱՋԻՆ             ՆԿԱՐ ԱՌԱՋԻՆ — ԽԵԼԱԳԱՐ  ԱԼԻՔԸ               Ծովի ալիքը զրնգուն-փռթկալով էր ծիծաղում քամու շոյանքներից: Խայտում էր թևերին, գրկում էր վիզն ու նեղացած ձևանալով` բաց թողնում: Խորամանկ ժպտում էր, հետո նորից վզից կախվելով՝ խնդմնդում ու համբուրում:             Արդեն քանի՞

Իմ ու նրա կայարանը․ Չարբախ

Փոքրիկն ափերով ամուր փակել է ականջները։  — Ստիպեց մեզ երթուղայինից իջնել, որ մետրոյով գնանք տուն։ Ասեց՝ մա՛մ, երազանքս է մետրո նստել։ Էնքան դժվար օրեր տեսան մեր երեխեքը, գոնե մի բանով ուրախանան,- մայրը շոյում է կուչ եկած որդու թավ մազերը,- ոնց որ վախենու՞մ ես,

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(28-րդ թողարկում) Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն

Նոր գիրք՝ Գեղեցիկ Մարգարյանից

«Չմոռանաս մանուշակի թառանչը» լինելու է Գեղեցիկ Մարգարյանի հինգերորդ ժողովածուն: Նրա գիրը ինքնաորոնումի, ինքնաճանաչումի մի գունեղ, հյութեղ տարածություն է, որում ընթերցողն ինքն էլ գտնում է սեփական եսը, իր ներանձնական միջավայրը: Իսկ այս ժողովածուի բնութագիրը հենց Մարգարյանն է բանաձևել՝ «ինքնա-կենսա-գրության փաստագեղարվեստական փորձ»: Գ. Մարգարյանն այս

Ցուցանմուշներում ամբարված հողի գաղտնիքը

Փետրվարի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է  «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությունը: Այն կազմակերպվել է 2021 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ներառում է հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

Աշխարհահռչակ Վասիլի Պետրենկոն՝ Երևանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին կունենա իրադարձային համերգ. Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն (Մեծ Բրիտանիա/Ռուսաստան): Կհնչեն Վեբերի ‹‹Ազատ հրաձիգը›› օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G—dur—ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Էդուարդ Թոփչյանը հավաստիացնում է, որ այս

Հաղորդակցություն անխուսափելիության կամ անավարտ հեքիաթ իմ, գրամեքենայի ու մոռացվածի մասին

            Հաղորդակցություններ շարքից Նստեցի գրամեքենայի դիմաց ու տեսա, որ բան չունեմ աշխարհին ասելու: Ոչինչ չունեմ դատարկ թուղթը լցնելու համար՝ ոչ մի միտք, նախադասություն, խոսք, որը քիչ թե շատ իմաստ ունենա: Նույնիսկ որևէ հա՛րց չունեմ աշխարհին:  «Շատ եմ հոգնած»՝ ասացի ինձ ու աշխարհին:  «Ինչքան

«Գարուն ա․․․» ֆիլմում ներկայացված է դասական դարձած հայրեր-որդիներ թեման․ Լևոն Հախվերդյան

Մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը։ «Գարուն ա․․․» -ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։ Նշենք, որ ֆիլմի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից Լևոն