«Ես անում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ. հնարավոր չէ ինձանից մանեկեն ստեղծել»
Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Մեր զրույցը վերաբերում է դերասանուհու թատերական գործունեությանը: _ Կարինե, 1990-ականներին, երբ մարդիկ հացի և գոյատևման պարզ ու դաժան խնդրի առջև էին կանգնած, մի քանի նվիրյալներով ստեղծեցիք Համազգային թատրոնը և ներկայացումներ էիք խաղում՝ առանց թատրոնի շենք ունենալու:






