Գրական մրցույթ «Տոնապետ-2024»

Հայաստանի Գրողների Միությունը և «Տոնապետ» գրական մրցույթի հանձնախումբը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի երկրորդ մրցույթը։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի համապատկերում։ ▪︎ Առաջին մրցանակ — 300.000 դրամ ,▪︎ Երկրորդ մրցանակ — 150.000 դրամ, ▪︎

Գրքի երևանյան 7-րդ փառատոնը

Գրքի երևանյան 7-րդ փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահում և տևելու է սեպտեմբերի 6-9-ը։ Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի առաջին և ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են

Նոր գիրք/ Զավեն Բեկյան․ «Տեսադաշտեր»

«Արմավ» հրատարակչությունը, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, լույս է ընծայել Զավեն Բեկյանի «Տեսադաշտեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Զավեն Բեկյանը հեղինակ է ավելի քան մեկ տասնյակ գրքերի։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն։Ինչպես նշված է «Տեսադաշտեր» ժողովածուի սեղմագրում․ «Զավեն Բեկյանի պոեզիան տարամշակութային խաչաձևումների և երկխոսությունների բազմաթիվ հնարավորություններ է ընդգրկում։ Նոր

Արցախի պետական ջազ նվագախմբի բացօթյա համերգը

Հուլիսի 26-ին, ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան): Համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ): Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ։

Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա համերգը

   ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանն իրականացրին «Փարաջանով-Ազնավուր. 100 Երաժշտական պերֆորմանսներ» միջոցառման՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ,

Վանաձորի դրամատիկական թատրոնի հյուրախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Հունիսի 6-ին ժամը 19:00-ին Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորիդրամատիկական թատրոնը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդես կգա Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ստեղծագործության բեմադրությամբ։ Բեմադրիչ՝ Արեն Օսիպյան։ Ներկայացումն իրականացվում է  Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Նվիրվում է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Տոմսերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով 077 974

Գյումրիում ստեղծված նոր լաբորատորիան նախատեսված է արվեստների նմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար

Գյումրիում տեղի ունեցավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հիմնված «Black Box» (Սև արկղ) միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի բացման միջոցառումը։ Լաբորատորիան ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) և «GALIQUE Art Space»-ի կողմից։ Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի

Ժերար դը Ներվալի «Կրակի դուստրերը» գրքի շնորհանդեսը՝ շուտով

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ժերար դը Ներվալ «Կրակի դուստրերը» ժողովածուն։ Ֆրանսերենից թարգմանել և կազմել է Շուշանիկ Թամրազյանը։ «Կրակի դուստրերը» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1854 թ.-ին, ֆրանսիական ռոմանտիզմի ամենաինքնատիպ և ներհակ հեղինակներից մեկի` Ժերար դը Ներվալի «անհնարին վեպի» բանաձևն է,