«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի,  Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին:

«Լույսը ստվերում»․ պաստառաշատ տրամադրություն երեք օր շարունակ

Հունիսի 20-22-ը «Ակբա բանկի» հովանավորությամբ «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կկայանա գրաֆիկ դիզայներ Արթուր Հակոբյանի «Լույսը ստվերում» գրաֆիկական պաստառների ցուցահանդեսը: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն արվեստագետի շուրջ 30 աշխատանքներ: «Ցուցադրության գաղափարը դեռ պատերազմից առաջ կար, բայց պատերազմը խլեց ամբողջ մոտիվացիան և ներուժը, որը կդրդեր իրականություն դարձնելու այս

Խաչատրյանի անվան մրցույթում ձևավորվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար

Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Չորս թավջութակահարներ պայքերում են ստուգատեսի հաղթողի կոչման համար։  Ժյուրիի նախագահ Էդուարդ Վուլֆսոնը նկատում է, որ խաչատրյանական մրցույթը կազմակերպված է բարձր մակարդակով, ստեղծվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար։ Նա ընդգծում է նաև, որ ձևավորվել

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը 50 տարեկան է

2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանական նշանակալի իրադարձության, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի կապակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 16-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը:

Իմ սեր հայրենիք․ հոբելյանական համերգաշար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ, մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» համահայաստանյան հոբելյանական համերգաշարը: Մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։ Լեգենդար անսամբլը

 Նորաստեղծ երիտասարդական «Թատրոն Կայարանը»

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, այս տարվա սեպտեմբերին, կազդարարվի «Թատրոն Կայարան» երիտասարդական  թատրոնի պաշտոնական բացումը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարո Քարաջյանն է։ «Թատրոն Կայարան»-ն իր դռները բացել է 2021-ի տարեվերջին՝ մանկական ներկայացումներով՝ «Տոնածառ», «Թռի վռի մի ճպուռ», «Չարաճճի

Չարենցի թանգարանում կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը

Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ: Գրականագետը օրերս ընթերցողին դատին է հանձնել նաև իր «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գիրքը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Մայիսի 7-ին, ժամը 18:00-ին, Եղիշե Չարենցի

ՀԱՅԱ․ համերգային նոր ձևաչափ

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար:  Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում