Անսահման ջազ սահմանում
Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական






