Կյանք, բիզնես, աշխատանք․ «1 րոպե անց»

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանը փետրվարի 11-ին, ժամը 19։00 «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «1 րոպե անց» գիրքը։ Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն,

Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։ Փետրվարի 19-ին և 20-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ​​ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի

Արցախցի հանրահայտ դաշնակահարը ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

Արմատներով արցախցի բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվարի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Աշոտ Խաչատուրյանն իր սերնդի լավագույն դաշնակահարներից է: Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի ռոյալ Ստեփանակերտի

Գեղամ Գրիգորյան 70. «Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի»

Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն

ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայտնի են ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության (2020թ.) մրցանակակիրները։ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը (արձակ) շնորհվել է Դավիթ Մկր Սարգսյանին՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա)՝ Հենրիկ Էդոյանին՝ «Էլեգիկ մտորումներ» գրքի համար։ Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)՝ Ռուզան Ասատրյանին՝ «Տիգրան

Քանզի կյանքը կրծել է հացը․․․

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է փշրանքներ։ «Իսկ ինչու փշրանքներ և

Yamaha երաժշտական նոր գործիքներով

Փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային

Աբելյանցիների խաղացանկը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է փետրվար ամսվա խաղացանկը:  «Պարոն 420», «Աշնան արև», «Լինում է, չի լինում», «Անուշ», «Սե՞ր, թե՞ քուանշ»: Նախատեսվում է նաև առաջնախաղ։ Փետրվարի 27-ին թատերասերները հնարավորություն կունենան դիտելու  «Արջը․ Առաջարկություն» հեռուստաներկայացումը (ըստ Անտոն Չեխովի, բեմադրիչ՝ Արեն Օսիպյան)։