Նորատուսի քարեղեն հեքիաթը
Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետի ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նորատուս գյուղը: Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Միջնադարում այն երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ Նորատուս բերդավանը կառուցել է Գեղամ Նահապետը և կոչել այն «Նորատունս»։






