Բորիկ Բաղդասարյան, Շշուկներ դրախտից

Օրեր առաջ Ardi.am-ը զրուցել էր արցախցի տաղանդավոր երիտասարդ, բանաստեղծ, լուսանկարիչ, քաղաքագետ, հայրենի հողի պաշտպան Բորիկ Բաղդասարյանի հետ: Ինչպես որ խոստացել էինք այդ հարցազրույցում, ներկայացնում ենք Բորիկի լուսանկարների շարքը, որը հեղինակը վերնագրել է «Շշուկներ դրախտից»: Սա դրախտավայր Արցախն է՝ հերոսների և նրանց մայրերի բնօրրանը.

Ֆրանսիական հեքիաթների գիրքը զարդարող բնօրինակ էսքիզների ցուցադրություն

Ապրիլի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020) ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում տեղ գտած Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները: Գարնան

«Սիրում եմ հոսանքին հակառակ լողալ»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել մի պայծառ տղայի, որն ապրում, ստեղծագործում, պայքարում է Արցախում: Նրա բազմաժանր հորինվածքներից լույս է ճառագում, և լույսն այդ հոգի է ջերմացնում սառն ու տագնապոտ մեր օրերում: Այդ տղան Բորիկ Բաղդասարյանն է: -Բորի՛կ, քո բանաստեղծությունները, եթե անգամ սիրո թեմայով չեն գրված, չափազանց նուրբ ու քնարական են: Ներշնչանքդ ի՞նչ ակունքից է

Ճանաչենք մեր հերոսներին. Թաթուլ Թովմասյան 

Թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվեց Թաթուլ Թովմասյանը: Թաթուլը ծնվել էր 2001-ի նոյեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հերոսը ընտանիքի փոքր, ամենապայծառ ու լուսավոր զավակն էր: Թաթուլի ինքնատիպ կերպարի մասին զրուցում ենք քրոջ՝ Լիլիթ Թովմասյանի հետ, որը եղբոր մասին առանց ժպիտի չի կարողանում

Կոնստանտին Օրբելյանի և Լիպարիտ Ավետիսյանի ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ` Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է իր 20-րդ հոբելյանական ալբոմը։ «Delos Music» նշանավոր ստուդիայում ձայնագրված ալբոմը ներառում է տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ՝ հայ տաղանդաշատ օպերային երգիչ Լիպարիտ

Ճանաչենք մեր հերոսներին․ Արտակ Սարգսյան 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվել է Արտակ Սարգսյանը։ Արտակը ծնվել է 2001-ի փետրվարի 23-ին, Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում։  Արտակի մասին զրուցել  ենք քրոջ՝ Աննայի հետ։ Եղբոր մասին պատմող ամեն բառում Աննան կյանք ու սեր է դնում։ Նրանց կապը անասելի հզոր է, ու

Մեր թաղի կանաչ դրախտը

Արևածագը մեր թաղի բոլոր մարդկանց դուրս էր կանչում առավոտյան ժամը վեցին։ Դեղինն այնքան էր ջերմացնում տանիքների պոչից դուրս ցցված քիվերը, որ սկսում էր արևից պոկվել ու քսվել նաև մարդկանց ճակատներին, ձեռքդ բռնած քեզ հեքիաթի մեջ էր հասցնում, որտեղից միշտ կրակից շիկացած ալյուրի հոտ

Հադրութի ռազմական բժիշկը. կյանքից թանկ ճանապարհ

Սա պատմություն է մի մարդու մասին, որը ծնվել էր Այգեհովիտ գյուղում՝ ձմեռային սաստիկ ցրտին հաջորդած մի տաք օր, ճանաչում էր իր գյուղի բոլոր նախնիներին՝ գերեզմանաքարերով, իրենց արած բարի կամ չար գործերով, հավատում էր, որ սուտը գրվում է մարդու աչքերում, սիրում էր ֆիլմեր, գրքեր