«Մենք ու Մունք»
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Մենք ու Մունք» ձայնասկավառակը։ Նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ձայնասկավառակի շնորհանդեսը: Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի,






