Վահագն Հայրապետյանի նոր նախագիծը․ Electronic Planet

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Համերգը կանցկացվի մայիսի 29-ին, ժամը 19:00: Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները: Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր

Ոտքի ճանապարհ դեպի Սասուն

«Մեծ տատս՝ Մարեն, հեքիմի շնորհ ուներ․ վախ էր բռնում։ Հանրապետության տարբեր ծայրերից մեծ թե փոքր բերում էին նրա մոտ։ Փոքրերի աճուկի հատվածն էր բռնում, մեծերի՝ դաստակը, ինչ-որ բառեր մրմնջում։ Բոլորն ապաքինվում էին։ Ասում էի՝ մամո՛, ինձ է՛լ սովորեցրու։ Թե՝ էդ իմ հոր տան

Հաղթանակի և հիշատակի ծառը համալրեց արահետը

Մայիսի 8-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ հիշատակաց» ծառատունկ-ցերեկույթը: Այն թվով 5-րդն էր` արահետի հիմնադրման օրից: Չնայաց պատմական ներկայի բարդ իրականությանը, ցերեկույթի նախաձեռնողները, այնուամենայնիվ, նվիրել էին այն տարիներ շարունակ նշվող մայիսյան Եռատոնին: Պատվավոր հյուրերն էին` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վետերան,

Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կամոպոզիտորի հետմահու դիմակը: Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր

Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը կներկայանա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է: Երեկոյի ընթացքում հեղինակային երգի բոլոր սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:   Ռուբեն Հախվերդյանի

«Արցախի Ձայներ»․ բարեգործական համերգ

Երկար դադարից հետո մայիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և այլք։ «Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված

Ա՛յ բալա, երեխեքին հաշվել չի կարելի

«Մորս ասել էին, որ պատրաստվի․ էդ երեկո Ուջանից ինձ ուզելու են գալու։ Մերս թե՝ հրեն աղջիկս քնուկ ա, իրա կերած ամանը չի լվացի, ես ո՞նց եմ դրան կարգելու։ Տասնյոթ տարեկան էի․ ինչ հայհոյանք ասես տվեց։ Ասի՝ մա՛մ, ես չեմ իմանում՝ էդ մարդն ով

Դաշտադեմից Իրինդ ձգվող ոտնահետքեր

Բահը ճկվում է իրինդեցի 85-ամյա Գևորգ պապի ձեռքերում ու ոտքի մի հարվածով խրվում հողի մեջ։ Անսովոր եռանդով պապը մոտ տասը թումբ է փխրեցնում, ապա հայացքը հառում գորշավուն ծառերին, որոնց դեռ գարնան շունչ չի կպել։ Սակավաջուր Թալինի շրջանում բերքի առատությունն Աստծո շնորհ է։ Ծերունին