«Ռոսլինում» չկան երկրորդական նյութեր

Լույս է տեսել «Ռոսլին» արվեստի հանդեսի 2-րդ համարը։ «Արվեստասեր ընթերցողը անվերապահորեն կգտնի իր գեղագիտական պատվախնդրությունը բավարարող հրապարակումներ։ Ես այսօր փորձում եմ ստեղծել հանդեսի ներքին արխիտեկտոնիկան՝ արվեստաբանների, ստեղծագործողների, գեղագիտական և ժամանակային չափորոշիչների ձևակերտմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց հանդեսի հիմնադիր խմբագիր Վրեժ Առաքելյանը։  Ըստ նրա՝

Մեկնարկել է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը

«Զանգակ» հրատարակչության կազմակերպած «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի շրջանակում՝  հունիսի 1-ից օգոստոսի 31-ը երեխաները կարող են ընթերցել և անվճար փոխանակել գրքեր, մասնակցել անվճար գրական միջոցառումներին և միանալ ծրագրի մրցույթին՝ հավակնելով լավագույն ընթերցողի մրցանակին: «Այս տարի մենք զարգացնում ենք երեխաների միջեւ գրքափոխանակության մշակույթը: Երեխաները հանդիպում

«Ես էլ եմ եկել»․ ներառական արվեստի փառատոն

Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում՝ հունիսի 9-12-ը Երևանում կանցկացվի «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոն: Բացման համերգը կլինի հունիսի 9-ին, ժամը 18:00-ին, «Փոքր Թատրոն»-ում (Հասցեն՝ Աբովյան 11), ուր մասնակիցները կներկայանան իրենց պատրաստած համարներով: Հունիսի 10-ին և 11-ին, (ժամը՝ 10:00-15:00) «Թատերական լաբորատորիայի» շրջանակում

«Արցախի բարիքներ». ցուցահանդես-տոնավաճառ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 13:00-22:00-ն, «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ, մետրոյի հարևանությամբ): Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև

Արմեն Հյուսնունց հնգյակը և հայ հեղինակները

Մայիսի 25-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) համերգով առաջին անգամ հանդես կգա Արմեն Հյուսնունց հնգյակը: Հնգյակի կազմում հանդես կգան Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Համերգային ծրագրում հայ հեղինակների

Ստեփան Զորյանի տան շնչառությունը

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը գտնվում է Վանաձորի Ստ. Զորյան 24  հասցեում: Տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է  յոթ սրահից,  որոնցում  ներկայացված են Զորյան գրողի, թարգմանչի, լրագրողի, հասարակական  գործչի, ակադեմիկոսի,  քաղաքացու, մարդու  համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, բազմաբնույթ գրքեր, բացիկներ, գեղանկարներ,  քանդակներ,  կենցաղային իրեր և այլն: Հուշային

Վահագն Հայրապետյանի նոր նախագիծը․ Electronic Planet

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Համերգը կանցկացվի մայիսի 29-ին, ժամը 19:00: Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները: Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր

Ոտքի ճանապարհ դեպի Սասուն

«Մեծ տատս՝ Մարեն, հեքիմի շնորհ ուներ․ վախ էր բռնում։ Հանրապետության տարբեր ծայրերից մեծ թե փոքր բերում էին նրա մոտ։ Փոքրերի աճուկի հատվածն էր բռնում, մեծերի՝ դաստակը, ինչ-որ բառեր մրմնջում։ Բոլորն ապաքինվում էին։ Ասում էի՝ մամո՛, ինձ է՛լ սովորեցրու։ Թե՝ էդ իմ հոր տան