Միջնադարյան եվրոպական գեղանկարչության մի քանի առանձնահատկություն
Միջնադարյան եվրոպական գեղանկարչությունը (առավելապես Վերածննդի ժամանակաշրջանի) թեմատիկ բազմազանության առումով բավականին աղքատ է։ Եվ դա օրինաչափ է, եթե հաշվի առնենք ինկվիզիցիայի գոյությունն ու պահանջները, նաև այն, որ հիշյալ ժամանակաշրջանի գրեթե բոլոր գեղանկարիչների ներշնչանքի հիմնական աղբյուրը եղել է Աստվածաշունչը․ առավելապես Նոր կտակարանը՝ իր ճանաչողական, բարոյախրատական






