Շուշիից փրկված գորգերի հավաքածուն կունենա՞ նոր հասցե

Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների երևանյան ցուցադրությունը շարունակվում է։ Ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ներկայացված են գորգեր, ասեղնագործություններ, ասեղնագործ գորգեր, կարպետներ… 17-20-րդ դարերով թվագրվող շուրջ 70 նմուշ, որոնցից ամենահինը 350 տարվա պատմություն ունի։ Շուշիում թանգարանը բացվել է

Հադրութեցի Ժասմինի երազանքն ու գրքերի աշխարհը

Տասնչորսամյա Ժասմին Հայրապետյանը երեք գրքի հեղինակ է։ Ժասմինը ծնվել է Հադրութում։ Այնտեղ են մնացել նրա հայրական տունը, տատիկ-պապիկի գերեզմանները, մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։ Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» վիպակը բեսթսելեր է։  Ընթերցողները Հայաստանից են և Սփյուռքից։ Գրքի արևմտահայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել

Դա Վինչին, «Ջոկոնդան» և ապրող Միֆը

Մարտիրոս Ոբնի (Ոբնեցու) «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից Գեղանկարչության պատմության ընթացքում վրձնված միլիոնավոր կտավների մեջ Լեոնարդո Դա Վինչիի «Ջոկոնդան» առաջին ու միակ ստեղծագործությունն է, որը հայտնի է Երկիր մոլորակի բոլոր անկյուններում։ Մարդկության սեփականությունը, նվաճումը հանդիսացող ստեղծագործությամբ այսօր հրապուրված են գրեթե բոլորը, անկախ նրանից, թե

Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո՝ Կամերային տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 19:00։ Երեկոյին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար

Արցախցի երաժիշտը նախաձեռնել է հեռահար միջազգային փառատոն

Հեռահար եղանակով ապրիլի 10-ից 16-ից տեղի կունենա պատանի երաժիշտների «Կանչ» առաջին միջազգային փառատոնը։ Այն նախաձեռնել է Արցախից երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշիյանը՝ նպատակ ունենալով համավարակի այս պամաններում ոչ միայն համախմբել տարբեր երկրների երաժշտասերներին, այլ նաև ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը և այսօրվա հայկական ողբերգական իրականությունը։

Աբսուրդի գրականությունը․ քննարկում «Զանգակում»

Ապրիլի 8-ին, ժամը 20.00-ին, «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով կարող եք հետևել գրականության մեջ աբսուրդի թեմայի և Ժան-Մարի Գյուստավ Լը Կլեզիոյի և Ալբեր Քամյուի գրական աղերսների վերաբերյալ քննարկմանը:  Քննարկումը կվարեն հրատարակչության խմբագիր Նունիկ Ավետիսյանը եւ թարգմանիչ Թագուհի Բլբուլյանը: Լը Կլեզիոյի «Արձանագրությունը» վեպից

Նռան գինի

Զորացրվելուն մնացել էր 110 օր։ Կիրակի ուշ էինք զարթնել․ անկողինս էի հավաքում, երբ շտաբի պետը եկավ, հրամայեց արագ հագնվել ու դիվիզիոնի նկուղ իջնել։ Զինանոցում զենք, հանդերձանք ստացանք, ավտոպարկում հրանոթները կցեցինք մեքենաներին ու գնացինք կրակային դիրք։ Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. ճանապարհին արկերը թափվում

Վովա Արզումանյան. ԱրցախաՍԵՐ

Քաղաք,գետնանցում ուլիքը մարդիկ։Դու ես`լրիվ ուրիշհայացքով,հուսահատ ու անշուք։  Մատներդ գնում էինմի քանի օր հետու ժամանակը պատերազմ էր խաղում,պատերազմ էր ճչում,Ես՝ անբառ ճախրում էի քո հետևիցդեպի պատերազմը,որը երազներ չի ընդունում ու վերջնականապեսիրենն է դարձնում ամեն ինչ,ամեն սիրտ ծակում,ամեն սիրտ կոտրում, ամեն սիրտ տանում…  Ուժ միշտ կա, որ մեռնել չգիտի ու միշտ ինչ-որ տեղ ինքն իրեն ցույց է տալիս`հասցնելով փակ