Մենք երկրին այնտե՛ղ էինք պետք

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր «ՃՇ»-ի հյուրն են կամավորականները՝ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը և Դավիթ Նահատակյանը Մասնագիտական հանրությանը Դավիթ Ստեփանյանը հայտնի է ոչ միայն ճարտարապետի իր ինքնատիպ հորինվածքային մտահղացումներով, այլև լուրջ և ծանրակշիռ վերլուծություններով, որոնք վերաբերում են թե՛ ճարտարապետությանը, թե՛ հարակից արվեստներին՝ քանդակագործություն, երաժշտություն,

Պատերազմը տարավ լիարժեք երջանիկ լինելու հնարավորությունը

Գրքի երևանյան փառատոնին «Զանգակ» գրատանը արցախցի լուսանկարիչ, վիզուալ արտիստ Արեգ Բալայանը, լրագրող Կարեն Ավետիսյանն ու դիզայներ Էդիկ Պողոսյանը պատմեցին  իրենց հուշերն Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։  Այս օրերին Արեգի լուսանկարները ներկայացված էին նաև «Հոդված 3» ակումբում՝ «Պատերազմի վավերագրում» խորագրով խմբակային ցուցադրության շրջանակում։ Մեր զրուցակիցը

Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում,  հուլիսի 30-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա հանդիպում գրող, գրաքննադատ, թարգմանիչ  Ալեքսանդր Թոփչյանի հետ։  Հասցեն՝ Զանգակ գրատուն (Աբովյան 7): Մուտքն ազատ է: 60-ականներին «Գարուն» ամսագրով գրական ասպարեզ մտավ վառ ու ինքնատիպ մի սերունդ՝ Հովհաննես Գրիգորյան, Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Դավիթ

Արամ Ալավերդյան, Ֆրոնտմենները

Մեծ պապիս անունը Արամ է: Անունս ամենևին նրա հետ կապ չունի: Նա իրենց բակում է զոհվել Առաջին պատերազմի ժամանակ, իրենց դռանը՝ դպրոցի ետնաբակում: Ասում են՝ իր հորդացող արյունը, որ պառկած տեղը տաքացրել է նրան, զգացել է, որ գնում է: Ձեռքը տարել է բամբակաբաճկոնի

Սյունիք․ ճամփորդական էսքիզներ

**** Տաթևի վանական համալիր, Սատանի կամուրջ Ես մարգարեներին չեմ հավատում։ Բայց հերիք է նեղլիկ, ձորամերձ ոլորաններով լեռն ի վեր հասնել Տաթևի վանական համալիր, սկսում ես հասկանալ, որ դա քո կյանքի ամենատպավորիչ վերելքն էր, որ դու կանգնած ես երկնակամարի տակ ու հնարավորություն ունես քեզ

Գորիս․ առավոտյան զբոսանք

Քաղաք, որի փողոցներն առավոտյան 7-ին հսկում են մեծ ու փոքր շները, որի փայտե ամայի կանգառներից արևը ներս է ընկնում ու փշրվում վանդակավոր ստվերների, որի բակերում ու կենտրոնական մայթերին կանայք ժպտալով գորգ են լվանում ու բուրդ ծեծում: Քաղաք, որում ներկան ու անցյալը նույն շարվածքն

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիան» կներկայացվի Երևանում

Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական

Գրքի երևանյան փառատոն 2021 (ծրագիր)

Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին Աբովյան 16 հասցեում։ Մուտքն ազատ է։ ԾՐԱԳԻՐ Հուլիսի 30 | ուրբաթ Նկարիչների միություն  12։00-13։00 Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում: Գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ) 13։00-14:00 Թումանյանի ակադեմիական հատորների