System Of A Down-ը նոր երգեր է թողարկել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Մենք՝ որպես System Of A Down,  տասնհինգ տարվա մեջ առաջին անգամ նոր երգ թողարկեցինք։ Դա անելու ժամանակը հիմա է,  քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան

Ներկայացում՝ լոռեցի կամավորականների համար

Առաջնագիծ մեկնող լոռեցի կամավորականների համար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները խաղացին հատված «Հրադադար» ներկայացումից։ Բեմադրիչ՝ Ռազմիկ Խոսրոև, պիեսի հեղինակ՝ Սամվել Խալաթյան։ Լուսանկարները՝ Կորյուն Ասլանյանի

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից հանված Ջիվան Ավետիսյանի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հիշեցնենք, որ «Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները»

«Նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք»

 «Դարակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Հասմիկ Ավագյանի հետ զրուցել ենք   «Դարակի»՝ «Գիրքը՝ զենք» նախագծի, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու նախաձեռնության  մասին։  — Ինչպե՞ս ծնվեց «Գիրքը՝ զենք» նախագիծը և ինչո՞վ է այն առանձնանում։ — «Գիրքը՝ զենք»-ը իրավիճակի հրամայականն էր: Մենք չէինք կարող

Ադրիան Վոտյեի լուսանկարները՝ առաջնագծից

«Ֆրանսիացի լուսանկարիչ Ադրիան Վոտյեն  փաստագրել է  պատերազմը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է vice.com-ը՝ ներկայացնելով Վոտյեի տրամադրած լուսանկարների շարքը։ Ֆրանսիացի լուսանկարիչը հոկտեմբերն անցկացրել է Արցախում՝  լուսանկարելով պատերազմը՝ ներառյալ առաջնագծում ապրած պահերը։ Օդային ռմբակոծության ու անօդաչու թռչող սարքերի անդադար աղմուկից շատ մարդիկ թաքնվում են ապաստարաններում, մյուսները

Ցուցահանդես-վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Բացօթյա համերգ՝ ի աջակցություն ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին››

Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին: Համերգին մասնակցում են՝ «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան «Հովեր» պետական կամերային

Վանդալիզմ Ֆրանսիայում․ հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Փափազյանը նշել է,