«Որ սարերը մեր չմնան անտեր» (պրեմիերա)

Արսեն Գրիգորյանը և «Հայ երգասաններ» նախագիծը՝ կազմված իր սաներից (Դավիթ Խաչատրյան, Հայկ Ավետիսյան, Գառնիկ Գևորգյան), ներկայացնում են Ռուբեն Հախվերդյանի «Որ սարերը մեր չմնան անտեր» երգի տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված Հայոց հզոր բանակին։ Ռեժիսոր Արսեն Գրիգորյան, բեմադրող-օպերատոր Անդրան Մանթաշյան

Ազգային մշակույթով են երկիր պահում

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Արցախյան պատերազմի ազատամարտիկ, պարուսույց, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին: Արցախյան պատերազմից հետո մեր զրուցակիցն արարում է մշակույթի դաշտում՝ հայ հանրությանը ներկայացնլով և ուսուցանելով հայկական ազգային պարերը: Նա այն համոզմունքն ունի, որ մշակույթը ոչ թե ընդամենը

Թեյլոր Սվիֆթը հայտարարել է նոր ալբոմի մասին

Թեյլոր Սվիֆթը հայտարարել է իր Folklore ալբոմի անակնկալ թողարկման մասին: Երգչուհու 8-րդ ալբոմը կհրապարակվի կեսգիշերին (հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին) և իր մեջ կներառի նաև Ջեք Անտոնոֆի (the Iver) և Աարոն Դեսների (the National) ստեղծագործությունները: Վերջինս համարվում է նորույթի համահեղինակը և պրոդյուսերը: «Իմ

Հայաստանյան հուշարձանների գրավչությունն ու վտանգները

Հայտնի փաստ է՝ անվտանգությունը զբոսաշրջության զարգացման կարևոր պայմաններից է։ Այս առումով Հայաստանի լանդշաֆտն առանձնահատուկ է․ ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ հուշարձանների պետական ցուցակում գրանցված ավելի քան 24 հազար հուշարձաններից շատերը գտնվում են երկրաբանական վտանգավոր երևույթների ազդեցության գոտում և կարիք ունեն

Ոսկեծիրանյան ֆիլմի ցուցադրությունը ավտոմոբիլային կինոթատրոնում

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կինոնկարի բացօթյա ցուցադրություն իրականացրեց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։ Կինոդիտումն անցկացվեց հուլիսի 20-ի երեկոյան։  Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ

Թալան, ընձյուղ, երազ խաղաղություն

 Սրանք, ընկերունք են, աչքդ էլ հանեն, իրենց, մեկ է, սիրում ես: Ասողը մեր Վաչիկն է: Հարյուր տարվա ընկեր ենք, հարյուր հարց է ծագել մեր մեջ, թերխաշ ենք մնացել, մեկը մեկին՝ զիջել-չի զիջել, բայց՝ մեկ է, Ցեխծյորի ճանապարհը՝ քաղաքից որ դարուպարան է եղել, իսկույն

Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը՝ Ազնավուրի հրապարակում

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։ «Այսօր շատ կարևոր

«Որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի»

Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի հետ զրուցել ենք Հենրիկ Սիրավյանի  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի մասին։ Որմնանկարը ներառված է մշակութային ժառանգության ցանկում։ Շենքը չի շահագործվում, վթարային է, որմնանկարը տեղ-տեղ քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել էր