Հանրային ռադիոյի նոր մանկական ռադիոկայանը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է: Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո»

Լույս է տեսել «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի անդրանիկ համարը

   «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի անդրանիկ համարում տեղ են գտել  «Հայ կերպարվեստը մուրճի և մանգաղի միջև», «Մշակութային տարածք՝ ի հիշատակ Դերենիկ Դեմիրճյանի», «Գեղարվեստական մատենանիշ (էքսլիբրիս)», «Արևշատյան պատկերագրեր», «Անթիլիասի հայկական արծաթագործության նմուշները», «Ժան Իհմալյանի և հայ կերպարվեստի հերթական ոդիսկանը» և այլ վերտառությամբ հրապարակումներ: Կարելի է

Իրապաշտորեն երազող Հարություն Խաչատրյան

Այսօր մեր կողքին ապրող տաղանդավորներից մեկի՝ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի ծննդյան օրն է: Նրա ֆիլմերն արժանացել են համաշխարհային հռչակի և անհաշիվ պատկառելի մրցանակների: Իսկ «Ոսկե ծիրանը» համաշխարհային հռչակ և սեր է բերել Հայաստանին, հայությանը: Մի առիթով Ռոման

Փարաջանովյան պատառիկներ

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Փարաջանովի մտքերից մի քանիսը: Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում

Լևոն Խեչոյան. մասունք

                                  Լևոն Խեչոյանի հիշատակի օրն է: Բազմաթիվ շփումների, ջերմ, անմիջական զրույցների խուռներամ վերապրումների միջից գլուխ բարձրացրեց նրա հիշատակն իր գրով ոգեկոչելու մղումը: Լևոն Խեչոյանը ոչ միայն գրական գոհարներ է երկնել, այլև իր ուսերին է առել մոլորակաբնակ մարդկության բազմաշերտ խառնարանում տարուբերվող մեր տեսակի պատգամաբերը

Տերյանի երևանյան հուշարձանները

Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։ Ներկայացնում ենք մեծ բանաստեղծի քանդակները և կիսաքանդակը, որ տեղադրվել են Երևանում՝ տարբեր ժամանակներում: Երևանի Էրեբունի համայնքում՝ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առջև է գտնվում Վահան Տերյանի կիսանդրին: Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին։ Քանդակագործը Արշամ Շահինյանն

Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։ Դասական երաժշտության ութ համերգները կկայանան՝ հունվարի 8-ին

«Անտառապահը»՝ լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ

Նվեր Հովհաննիսյանի  «Անտառապահը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ՌԴ-ում անցկացվող «Սև-սպիտակ ծիածան» («Черно белая радуга») փառատոնում: «Անտառապահը» վավերագրական ֆիլմը (2018 թ.) նկարահանվել է Դիլիջանի պետական արգելոցում: Անտառապահը պահպանում է բնությունը, բնությունը պահպանում, ապաքինում, ապրեցնում է անտառապահին: Մարդու և բնության անքակտելի կապը