ՕրԸնթաց Ազդագիր

Երևանի օրերը Գյումրիում

06.11.2019

Գյումրիում երևանյան օրեր են: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի օրերը Գյումրիում» նախագծի շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 8-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան):

Նոյեմբերի 9-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան Դատավճիռ» դրաման 2 գործողությամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի):

Նախագիծը կեզրափակվի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուրադ Թոփչյան):

No Comments

Leave a Reply