Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 7-ին տեղի է ունեցել անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը, որը կրում էր «Երգեր`աշխարհի լեզուներով» խորագիրը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։



Երեկոյի ընթացքում հնչել են երգեր աշխարահի տարբեր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, ֆիններեն, լատիներեն, ճապոներեն։
Երգերը ստեղծելիս կոմպոզիտորը ներշնչվել է տարբեր դարաշրջանների և ազգերի մեծ գրողների բանաստեղծություններից, որոնց թվում են Յոհան Գյոթեն, Էմիլ Նելլիգանը, Թոմաս Թրանսթրյոմերը, Մացուո Բասյոն, Էյնո Լեյնոն, Ջոն Դոնը, Գաբրիելե Դ’Աննունցիոն, Գայոս Կատուլլուսը։
Բոլոր ստեղծագործությունները կատարվել են առաջին անգամ։