Օրերս ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում կայացավ «Բնագիտական թանգարանները որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված թանգարանի հիմնադրման 80 ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ավստրալիայից, Ռուսաստանից:
«Գիտաժողովի նպատակն էր համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը»,- նշում է Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Նրանք այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:
Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալ կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը:
ardi.am
No Comments