Լավ նորություն ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի երկրպագուների համար․ նա պլանավորում է նկարահանել հայտնի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը։
Այս տարի լրացավ Սքոթի 83-ամյակը։ Երկարամյա աշխատանքային ուղու ընթացքում նա իրականացրել է մոտ հարյուր նախագիծ, սակայն անգամ պատկառելի տարիքը չի դանդաղեցնում աշխատանքային ռիթմը։
Այս տարի Սքոթի անմիջական մասնակցությամբ էկրաններին է դուրս եկել երկու կինոնկար՝ «Վերջին մենամարտը» պատմական թրիլլերը( գլխավոր դերերում ՝ Մեթ Դեյմոն և Ադամ Դրայվեր) և իրական դեպքերի վրա հիմնված «Գուչիի տունը» ֆիլմը, որտեղ Մաուրիսիո Գուչիի կնոջ դերը խաղացել է փոփ երաժշտության թագուհի Լեդի Գագան։ Կինոժապավենի դերասանական կազմն իսկապես աստղային է՝ Ալ Պաչինո, Ջարեդ Լետո, Սալմա Հայեկ և այլք։
Սակայն այսքանով լավ նորությունները չեն ավարտվում․ կինոյի սիրահարները ոգևորված էին «Գլադիատորը» ֆիլմը շարունակելու մասին հայտարարությունից։ Ֆիլմի առաջին մասը թողարկվել էր 2000-ին և ստացել բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 5 «Օսկար»՝ տարբեր անվանակարգերում։ Սյուժեի հիմքում Հռոմեական կայսրության պատմության իրադարձություններն են։ Գլխավոր զորավար Մաքսիմուսի դերը խաղում է Ռասսել Քրոուն, իսկ Կոմմոդոս կայսեր դերում՝ Հոակին Ֆենիքսն է։
Ռիդլի Սքոթի խոսքով՝ երկրորդ մասի սցենարը ստեղծման փուլում է։ Դեռ պարզ չէ, ովքեր կմիանան դերասանական կազմին, բայց մենք ամբողջովին վստահում ենք ռեժիսորի ընտրությանը։
Թարգմանեց՝ Իսրայել Ասրյանը
Աղբյուր՝ factsinter.com
No Comments