«Exit» — «Ելք» պերֆորմանսը իրենից ներկայացնում է վիդեոինստալացիա, որտեղ գրաֆիկական գծերն ու պատկերները միաձուլվում են մարմնի ռիթմին՝ ստեղծելով նոր ռիթմ, նոր շարժում: Մարմինը փոխակերպվում է մի վիճակից մյուսի, և ադպես շարունակ…
Մարմինն իր առաջին «Ելք»-ն ունեցավ հենց ծննդյան պահից, երբ լքեց մոր արգանդը՝ դուրս գալով աշխարհ: Եվ «Ելքը» մարդու կյանքում գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ասոցացվում է ծննդի հետ, ինչպես մանկությունը` անմեղության:
Այսպիսով, ամեն «Ելք» անմեղությունը ճանաչելու նոր հնարավորություն է:
No Comments