ardi.am Ազդագիր

Հանդիպումներ առցանց կինոակումբում

14.12.2020

«Ֆիլմադարան» ՀԿ-ն և Goethe-Zentrum Eriwan-ը վերսկսում են համատեղ առցանց կինոակումբի հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ներկայացվելու է «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որում ընդգրկված են այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախապատերազմական և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր՝ համեմատած մերօրյա Հայաստանի հետ, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Ծրագրի մեկնարկը կտրվի 1958 թվականին նկարահանված «Մենք հրաշամանուկներ ենք» կինոնկարով։ Կարող եք դիտել ֆիլմը https://cutt.ly/thIiDpC հարթակում: Իսկ դեկտեմբերի 16-ին՝ ժ․ 20։30-ին, միացեք առցանց Zoom քննարկմանը, որին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ՝ https://cutt.ly/ChIIcmd։

Ardi.am

No Comments

Leave a Reply