Հուլիսի 1-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) ցուցասրահում կայացավ կանադահայ մինիմալիստ, քանդակագործ, նկարիչ Գևորգ-Ջորջ Քասսաբյանի «Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և քաղաքային պետական այրեր, մտավորականներ, արվեստասերներ:
Ողջունելով ներկաներին՝ Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը շնորհակալություն հայտնեց արվեստագետին Ստեփանավանում անհատական ցուցահանդեսով հանդես գալու համար:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը, իսկ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Ղալեչյանը Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի անունից շնորհակալագիր հանձնեց Գևորգ- Ջորջ Քասսաբյանին:
Միջոցառման ողջ ընթացքը ուղեկցվում էր Վանաձորի կամերային նվագախմբի երաժշտությամբ:
«Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով ցուցահանդես բաց կլինի մինչև հուլիսի 10-ը:
No Comments