(23-րդ թողարկում)
Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու դրանց համարժեքները՝ նպաստելով հայերենի արդիականացմանը։
Ներկայացնում ենք օտար բառերի նոր ցանկ։ Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։
- գեոպոլիտիկ — աշխարհաքաղաքական
- գեոպոլիտիկա — աշխարհաքաղաքականություն
- դելեգացիա — պատվիրակություն
- դեմագոգիա — ամբոխահաճություն
- էգոցենտրիկ — եսակենտրոն
- էքսպորտ — արտահանում
- թայմեր-ժամանակաչափ
- թրենդ — նորաձև, նորաձևություն
- իդեա — գաղափար, միտք
- իմպորտ — ներմուծում
- իմիտացիա – 1. նմանակում, 2. նմանակ
- ինստինկտ — բնազդ
- կոնկուրենցիա — մրցակցություն
- կոնտրաստ (ընդհ., արվ.)-հակադրություն
- մարկետոլոգ — շուկայագետ
- մարկետինգ — շուկայագիտություն
- մեյլ –էլհասցե (էլեկտրոնային հասցե), էլփոստ
- մոդեռն – ժամանակակից, արդիական
- նեյտրալ — չեզոք
- նոթիֆիքեյշն — ծանուցում
- պլագիատ — գրագողություն
- պոպուլյար -1.հանրամատչելի, 2. հանրաճանաչ
- ռեալ — իրական
- ռեադմիսիա-հետընդունում
- սիգնալ — ազդանշան
- վիտրինա — ցուցափեղկ
- վիքենդ / ուիքենդ — շաբաթավերջ, շաբաթ-կիրակի
- տարիֆ — սակագին
- տենդեր — մրցույթ
- տերիտորիա – տարածք, տարածություն
ՀՀ կեզվի կոմիտե
No Comments