(29-րդ թողարկում)
Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։ Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից՝ նպաստելով, որ այն ժամանակին համահունչ զարգանա։
Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայկամlangcom.am):
- աուդիովիզուալ – տեսալսողական
- աուդիտորիա – լսարան
- դեմոնիզացիա – դիվայնացում, հրեշացում
- դեստաբիլիզացիա – ապակայունացում
- դեմենցիա – թուլամտություն
- դևալվացիա – արժենվազում, արժեզրկում
- դիստանցիոն – հեռավար
- էմիսիա – թողարկում, դրամաթողարկում
- էֆիր – եթեր
- էվակուացիա — 1. տարհանում, տեղափոխություն, 2. դատարկում, հեռացում
- իզգոյ – վտարակ
- ինսպիրացիա– 1. ներշնչում, 2. ներշնչանք, դրդում
- լոկատոր – տեղորոշիչ
- կոմպլեկցիա –մարմնակազմ, կազմվածք
- կլիպ – տեսահոլովակ
- կրիմինալ – քրեական
- միլիտարիզացիա – ռազմականացում
- մոբիլիզացիա – 1. հավաքագրում, զորահավաք 2. համակենտրոնացում, կենտրոնացում
- պարադիգմ(ա)– հարացույց
- պերսոնաժ – կերպար
- պրավալ – ձախողում, տապալում
- պլյուրալիզմ –բազմակարծություն
- պլացդարմ – զինադաշտ
- սուբսիդիար – լրացուցիչ, օժանդակ
- վալյուտա –տարադրամ, արժույթ, արտարժույթ
- տրանսպլանտացիա – փոխպատվաստում
- տուպիկ – փակուղի
- տրիլոգիա – եռագրություն, եռերգություն, եռապատում
- ուվերտյուրա – նախերգանք, նախանվագ
- քրոնոմետր – ժամանակաչափ
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments