(15-րդ թողարկում)
Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։ Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում:
Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն անվանումը։
- ալպինիստ – լեռնագնաց, լեռնարշավորդ
- անալիտիկ – վերլուծաբան
- անեսթեզիոլոգ – անզգայաբան
- աստրոլոգ – աստղաբան
- գիդ – զբոսավար, ուղեվար
- դեգուստատոր – համտեսող, համտես
- դերմատոլոգ – մաշկաբան
- դիպլոմատ – դիվանագետ
- էկոլոգ – բնապահպան
- էկոնոմիստ – տնտեսագետ
- էպիդեմիոլոգ – համաճարակաբան, համաճարակագետ
- թեորետիկ – տեսաբան
- ինֆեկցիոնիստ – վարակաբան
- իվենթ մենեջեր – միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպիչ
- լեկտոր – դասախոս
- կասիր – գանձապահ
- կարդիոլոգ – սրտաբան
- կոնսուլտանտ – խորհրդատու
- կո(ո)րդինատոր – համակարգող
- մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
- շտանգիստ – ծանրորդ
- պաթոլոգ – ախտաբան
- ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
- ռեժիսոր – բեմադրիչ
- ռեստավրատոր – վերականգնող
- սլեսար – փականագործ
- սպորտսմեն – մարզիկ
- ստիլիստ – ոճաբան, ոճագետ
- սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
- սուֆլյոր – հուշարար
- տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
- տրեներ – մարզիչ
- փիար մենեջեր – հանրային կապերի պատասխանատու
- փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
- ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ
ՀՀ լեզվի կոմիտե
1 Comment
Աստղագետ տսրբերակն ավելի գործածական, բայցդուք չեք նշել: Իսկ ծաղկաբույծ-ը սխալ է, քանի որ բուծել-ը աճեցնել-ն է, որ այլ մասնագիտություն է: