Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։ Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Համերգային ծրագիր
1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ.՝ Մ.Մավիսակալյան)
2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)
3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)
4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)
5. «Նոկտյուրն», Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
6. «Անուրջներ», Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
7. «Promenade» (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)
8. «Արևոտ անձրև», Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)
9. «Քառսուն կարաս», Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)
10. «Շողեր ջան», Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)
11. «Կեսկատակ» (Ա. Հյուսնունց)
12․«Վաղարշապատի պար» (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)
Համերգից առաջ` ժամը 18:00-ին, նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ: Գործընկերներ՝ Մուսա գինիներ, Չեսիֆայ: Շախմատի սեանսի համար նախապես գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Սեանսի գրանցման, մասնակցության մանրամասների և կոլեկտիվ հայտերի դեպքում դիմել հիմնադրամին անձնական նամակով կամ 033 014090 հեռախոսահամարով:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեր գործընկեր tomsarkgh.am կայքից, համերգասրահի khachaturianhall.am կայքից և համերգասրահի տոմսարկղից:
No Comments